«Վեսթ Արմենիան» հանդես է եկել հայտարարությամբ։ Ակումբը տեղեկացրել է մի շարք ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզելու մասին։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ երկկողմանի համաձայնությամբ խզել ենք պայմանագրերը պաշտպան Ալբերտ Գաբառաևի, կիսապաշտպաններ Պավել Սերգեևի, Միխայիլ Ժաբկինի, Ռոման Ջիգկաևի և հարձակվող` Սերգեյ Օրլովի հետ։
Վերոնշյալ ֆուտբոլիստներին մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայի ընթացքում»,-ասված է հայտարարության մեջ։