«Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը կարող է շարունակել կարիերան Իտալիայում: Այս մասին հայտնում է alfredopedulla.com-ը:
Հաղորդվում է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Յուվենտուսի» դեմ խաղում 24-ամյա կիսապաշտպանի գոլերը գրավեցին իտալական ակումբների ուշադրությունը: Դրանցից մեկը «Ֆիորենտինան» է, որը լրջորեն հավակնում է ֆուտբոլիստին ձեռք բերելուն:
Նշվում է, որ Իտալական ևս 2 թիմեր քննարկում են ռուս ֆուտբոլիստի տեղափոխության հնարավորությունը: