Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի ներկայացուցիչ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է Լերոյ Սանեի տրանսֆերի մասին, տեղեկացնում է Kicker-ը:
«Հրաշալի տրանսֆեր է: Մենք երջանիկ ենք, որ Սանեն մեզ հետ է: Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, ով դեռ շատ օգուտ կբերի մեր թիմին:
«Բավարիան» գնելու է գերմանացի լավագույն ֆուտբոլիստներին:
Այս ակումբը շատ տիտղոսներ կնվաճի»,- ասել է Ռումենիգեն:
Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ Սանեն կմիանա «Բավարիային» և կպատրաստվի նոր մրցաշրջանին: