Երևանի «Փյունիկի» պաշտպան Անտոն Բելովը հեռացել է թիմից: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
24-ամյա ռուս ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվել է:
Բելովը «Փյունիկին» միացել է 2019թ. հունիսին, որի կազմում անցկացրել է 9 խաղ։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Բելովին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն մաղթել իր հետագա կարիերայում։