Կատալոնական «Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Սամուել Ումտիտին ծնկի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, տեղեկացնում է Sport.es-ը:
Նշվում է, որ Ումտիտիին մատուցվելու է պահպանողական բուժում: Վիրահատական միջամտության կարիք դեռ չի զգացվում:
Հիշեցնենք, որ Ումտիտին Լա լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 18 հանդիպման:
Հավելենք, որ ֆրանսիացին վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Սելտայի» դեմ խաղում (2-2):