Երեկ՝ հուլիսի 2-ին, ՈՒԵՖԱ-ի հակադոպինգային ծառայությունը այցելել է «Բարսելոնայի» մարզաբազա, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ծառայությունը մի շարք ֆուտբոլիստների է ստուցել։
Դոպինգ-ստուգման են ենթարկվել կիսապաշտպաններ Իվան Ռակիտիչը, Սերխիո Բուսկետսը, Արտուրո Վիդալն ու Ռիկի Պուչը, ինչպես նաև հարձակվողներ Անսու Ֆատին և Անտուան Գրիզմանը։