Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Չերդան Շաքիրին խոսել է իր ապագայի մասին, հաղորդում է The Daily Mail-ը:
«Ցանկանում եմ ավելի շատ խաղաժամանակ ստանալ, բայց հասկանում եմ ՝ Կլոպը թիմի մասին է մտածում:
Ունեմ իմ դերը, որը փորձում եմ պատվով կատարել: Միայն թիմային խաղով կարելի է արդյունքի հասնել:
Զգում եմ, որ թիմի առաջատարներից մեկն եմ»,-ասել է Շաքիրին:
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի այս առաջնությունում Շաքիրին անցկացրել է 6 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ:
Յուրգեն Կլոպի թիմը վաստակել է 86 միավոր և վաղաժամ հռչակվել է ԱՊԼ-ի չեմպիոն: