Թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոն Ջասթին Գեթջին ցավակցել է Խաբիբ Նուրմագոմեդովին։ Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ մահացել է Խաբիբի հայրը՝ Աբդուլմանափ Նուրմագոմեդովը։
«Սարսափելի էր լսել լեգենդար Աբդուլմանափ Նուրմագոմոդովի մահվան լուրը։ Ցավում եմ շատ, Խաբի՛բ։ Քո հայրը հեռացավ սրտով, որը լի էր հպարտությամբ՝ իմանալով, որ դու շարունակելու ես նրա թողած ժառանգությունը»,-գրել է Գեթջին Twitter-ի իր էջում։
So heartbreaking to hear this news of the Legend Abdulmanap Nurmagomedov. I’m very sorry @TeamKhabib You’re dad passed with a heart full of pride knowing you will carry on his legacy.
— Justin Gaethje 🇺🇸 (@Justin_Gaethje) July 3, 2020
Ուրբաթ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ երկարատև բուժումից հետո Մոսկվայի հիվանդանոցների մեկում մահացել է Աբդուլմանափ Նուրմագոմեդովը։ Նա 57 տարեկան էր։
Ավելի ուշ Դաղստանի Սպորտի նախարար Մագոմեդ Մագոմեդովը հայտարարել էր, որ Խաբիբի հոր և մարզչի մահվան պատճառը կորոնավիրուսային հիվանդությունից հետո առաջացած բարդություններն են եղել։ Այս ընթացքում Աբդուլմանափը ենթարկվել էր նաև սրտի վիրահատության։