«Ինտերի» պաշտպան Էշլի Յանգը խոսել է թիմի նպատակների մասին ընթացիկ մրցաշրջանի համար։
«Մենք ուզում ենք ավարտել այս մրցաշրջանը տիտղոսով։ Հաջորդ մրցաշրջանը ապագայում է։ Մենք ուզում ենք հաղթել հիմա։
Լավ կլինի, եթե մենք կարողանանք տիտղոս նվաճել հիմա։ Դա մեր նպատակն է։ Մենք պայքարում ենք թե՛ Սկուդետոյի, թե՛ Եվրոպա լիգայի համար։ Մենք շանս ունենք հաղթելու գոնե մեկ տիտղոս»,-Յանգի խոսքն է մեջբերում Football Italia-ն։
29 տուրից հետո «Ինտերը» 8 միավորով է հետ մնում Ա սերիայի առաջատար «Յուվենթուսից»։ Եվրոպա լիգայում Անտոնիո Կոնտեի թիմի մրցակիցը 1/8-րդ եզրափակիչում «Խետաֆեն» է։