«Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը համաձայնել է տեղափոխվել «Յուվենտուս»։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։
Ընդ որում, «Նապոլիի» ղեկավարությունը չի ուզում Միլիկին վաճառել թուրինյան ակումբին։ «Նապոլին» կփորձի այլ ակումբ գտնել լեհ ֆուտբոլիստի համար։ Նրանք ուզում են բանակցություններ վարել «Ատլետիկոյի» ու «Տոտենհեմի» հետ, որոնք հետաքրքրություն էին ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ։
Ընթացիկ մրցաշրջանում Միլիկը «Նապոլիի» կազմում մասնակցել է 19 խաղի՝ խփելով 10 գոլ։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվական։