«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, որի թիմն արդեն ապահովել է ԱՊԼ չեմպիոնությունը, խոսել է առաջնության 32-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած 0-4 հաշվով պարտությունից հետո իր էմոցիաների մասին։
«Այնքան էլ լավ տրամադրություն չունեի, երբ արթնացա։ Բայց ամեն ինչ հարթվեց, երբ գնացի բազա, քանի որ դա այն վայրն է, որտեղ մենք փոխում ենք իրողությունները։ Այստեղ մենք աշխատում ենք այն խնդիրների լուծման վրա, որոնք ի հայտ էին եկել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։
Այս պահին մտածում ենք ոչ թե մյուս մրցաշրջանի մասին, այլ՝ այս։ Առջևում մեզ շատ բան է սպասվում»,-գերմանացի մասնագետի խոսքերը թվիթերյան իր էջում մեջբերել է լրագրող Ջեյմս Փիրսը։