Միլանի «Ինտերը» մտադիր է նոր պայմանագիր առաջարկել թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսին, տեղեկացնում է Calcio Mercato-ն:
Միլանյան ակումբն ավելի լավ պայմաններով համաձայնագիր կառաջարկի 22-ամյա հարձակվողին ՝ այսպիսով փորձելով նրան պահել թիմում:
Հիշեցնենք, որ Մարտինեսին իրենց կազմում են ցանկանում տեսնել ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բարսելոնան»:
Հավելենք, որ Մարտինեսի տրանսֆերային արժեքն այժմ կազմում է 111 միլիոն եվրո:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը անցկացրել է 26 հանդիպում ու դարձել ՝ 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: