Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 4-0 հաշվով հաղթեց «Լիվերպուլին»։ «Քաղաքայինների» գոլերից մեկում գոլային փոխանցում կատարեց Կևին դե Բրույնեն։
Այսպիսով, սա դե Բրույնեի 63-րդ գոլային փոխանցումն էր Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրած 150 խաղերում։ Opta-ի փոխանցմամբ՝ սա ռեկորդ է։ Նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել 150 խաղից հետո այսքան շատ գոլային փոխանցում կատարել։
ԱՊԼ-ում 150 խաղից հետո ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների ցանկում դե Բրույնեին հաջորդում են Էրիկ Կանտոնան (53), Մեզութ Օզիլը (51), Դենիս Բերգկամպը (50) և Թիերի Անրին (46):
Դե Բրույնեն հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում» 2015 թվականից։