«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ապագա պլանների մասին։
«Հասկանում եմ ինչ իրավիճակում է գտնվում «Արսենալը»։ Ակումբի ղեկավարությունը գիտի իմ ծրագրերը։ Հունվարին պիտի որոշ խնդիրներ լուծեինք ու թիմին կայունություն հաղորդեինք։
Հիմա մյուս քայլն անելու ժամանակն է․ պետք է բարելավենք կազմն ու այն ֆուտբոլիստների վիճակը, որոնք արդեն կան մեզ մոտ։
Արդեն աշխատում ենք տրանսֆերների ուղղությամբ։ Ուժեղ խումբ ունենք։ Բոլորը համագործակցում են իրար հետ։
Սխալվելու իրավունք չունենք։ Մրցակցությունը ծատ մեծ է։ Պետք է խելացի ու վճռական գործել»,-Արտետայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
«Արսենալը» 46 միավորով ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է։