«Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո կարող է շատ շուտ անցնել մարզչական կարիերայի։
Bleacher Report-ը, հղում կատարելով Ջանլուկա դի Մարցիոյին, տեղեկացնում է, որ Դանիելե դե Ռոսին ընտրվել է որպես «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ և հաջորդ մրցաշրջանից մարզելու է իտալական ակումբին։
Հիշեցնենք, որ Դե Ռոսին «Ռոմայից» հետո տեղափոխվեց «Բոկա Խունիորս»։ Արգենտինայում մի քանի ամիս խաղալուց հետո նա ավարտեց կարիերան։