«Արսենալի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը ԱՊԼ 32-րդ տուրի՝ «Նորվիչի» հետ խաղից հետո (4-0) հայտնել է, որ պատրաստ է պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցել ակումբի հետ։
«Նոր պայմանագի՞ր։ Տեսնենք։ Այդ հարցը կքննարկենք ակումբի հետ ու կտեսնենք, թե ինչ կստացվի։ Այս պահին իսկապես խաղերի վրա եմ կենտրոնացած։ Այն պահից, երբ հայտնվեց Միկել Արտետան, թիմում ամեն ինչ լավ է։ Այնպիսի նշաններ կան, որ ճիշտ ուղով ենք ընթանում»,- խաղացողի խոսքերն է փոխանցում The Sun-ը։