Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հաստատել է, որ Աշրաֆ Հակիմին տեղափոխվեց Միլանի «Ինտեր»:
21-ամյա պաշտպանը կնքել է 5 տարվա պայմանագիր: «Ռեալը» տրանսֆերից կստանա 40 մլն եվրո բոնուս, իսկ Հակիմին՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձ:
Հայտնի է նաև, որ «Ռեալը» տրանսֆերը հետ գնելու առաջնային իրավունք չի ունենա: Մարոկկացին «Ռեալի» սան է. Մադրիդում է 2006 թ-ից: Արքայական թիմի հիմնական կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հակիմին նախորդ 2 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում անցկացրած 32 խաղում Հակիմին խփել է 5 գոլ ու դարձել 10 գոլային փոխանցման հեղինակ:
«Բորուսիայի» կազմում անցկացրած 73 խաղում Հակիմին դարձել է 12 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ: