Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Արարատին»։
Տանտերերի միակ գոլը խփեց 63-րդ րոպեին խփեց Վլադիմիր Ազարովը:
Այս հաղթանակից հետո «Նոան» միավորների քանակը հասցրեց 45-ի և արդեն 1 միավոր է զիջում առաջատար «Շիրակին»: Երկրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» նույնպես ունի 45 միավոր, սակայն Վարդան Մինասյանի թիմը տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել:
Այս տուրում «Արարատ-Արմենիան» կմրցի «Ալաշկերտի» հետ: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: