ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին մեկնաբանել է իր տեղափոխությունը դեպի փարիզյան ակումբ.
«Ժամանակն էր, որպեսզի կարիերայումս մեծ քայլ անեի: 27 տարեկան եմ ու շատ ժամանակ եմ անցկացրել Իտալիայում: Ցանկանում էի տեղափոխվել ՊՍԺ-ի նման ակումբ, որպեսզի մրցանակներ նվաճեի ու այլ մակարդակում խաղայի: Դա է հանդիսացել նման որոշումս կայացնելու հիմնական պատճառը»,-ասել է արգենտինացին:
Հիշեցնենք, որ Իկարդին նախորդ մրցաշրջանում ՊՍԺ-ում խաղում էր վարձակալական հիմունքներով: