Անգլիական «Էվերտոնը» մտադիր է գնել Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Տոմա Լեմարին, հաղորդում է Daily Mail-ը:
Լիվերպուլյան ակումբը մտադիր է 30 միլիոն եվրո առաջարկել Լեմարի համար:
Հիշեցնենք, որ Լեմարը «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ դարձավ 2018 թվականի ամռանը ՝ տեղափոխվելով «Մոնակոյից»:
Լա լիգայի ակս մրցաշրջանում նա անցկացրել է 20 հանդիպում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով: