Իտալական «Սասուոլոյի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դե Ձերբին նոր պայմանագիր է ստորագրել իտալական թիմի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
41-ամյա մարզիչը կգլխավորի «Սասուոլոն» մինչև 2021 թվականի ամառ:
Հիշեցնենք, որ Դե Ձերբին «Սասուոլոն» գլխավորել է 2018 թվականին:
Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում «Սասուոլոն» զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: