«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր թիմի հաղթանակն Ա Սերիայի 29-րդ տուրի՝ «Ջենոայի» հետ խաղում (3-1): Հաղթողների կազմում աչքի են ընկել Պաուլո Դիբալան, Կրիշտիանու Ռոնալդուն և Դուգլաս Կոստան.
«Եվս 3 կարևոր միավոր: Պետք է շարունակենք նույն ոգով»,- գրել է Ռոնալդուն Instagram-ի իր էջում:
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն 25 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 24 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
«Յուվենտուսը» վաստակել է 72 միավոր և Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականն է զբաղեցնում: «Ջենոան» 26 միավորով 17-րդ տեղում է: Առաջատարների եռյակում ընդգրկված են նաև Հռոմի «Լացիոն» (68) և Միլանի «Ինտերը» (61), որը դեռ 1 խաղ պակաս է անցկացրել:
Հաջորդ տուրում «Յուվենտուսը» կմրցի «Տորինոյի» հետ: Խաղը կկայանա հուլիսի 4-ին: