Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգծում է՝ շատ ուրախ է, որ վերջապես իրենք համաձայնության եկան իտալական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Այս մասին ֆուտբոլիստը գրառում է կատարել Facebook- ի իր էջում.
«Իմ պատմությունը «Ռոմայի» հետ շարունակվում է:
Շատ ուրախ եմ, որ վերջապես մենք կարողացանք համաձայնության գալ իմ՝ մինչև մրցաշրջանի ավարտը մնալու շուրջ՝ հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ ևս նախնական համաձայնություն ունենալով: Շատ ուրախ եմ, որ մնում եմ, քանի որ դեռ կան բաներ, որ այստեղ չեմ նվաճել ու ցանկանում եմ նվաճել:
Անհամբերությամբ եմ սպասում դրան, ինչպես նաև անհամբերությամբ եմ սպասում ընթացիկ մրցաշրջանն ավարտելուն ու հետո արդեն հաջորդի վրա կենտրոնանալուն»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք՝ Մխիթարյանը 6 գոլ է խփել ու 4 գոլային փոխանցում կատարել «Ռոմայի» կազմում անցկացրած 19 խաղերում։