Գերմանական «Շալկեում» վարձավճարով հանդես եկող Խոան Միրանդան կվերադառնա իր հարազատ ակումբ ՝ «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Միրանդան նախորդ ամռանն էր վարձավճարով տեղափոխվել գերմանական ակումբ:
Համաձայնագիրը կնքվել էր երկու տարով, բայց կողմերը որոշել են ժամկետից շուտ դադարեցնել այն:
20-ամյա իսպանացին 2014-ից գտնվում է կատալոնական ակումբի համակարգում: