«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Լիվերպուլի» դեմ ԱՊԼ-ի 32-րդ տուրի հանդիպմանն ընդառաջ խոսել է թիմի կիսապաշտպան Լերոյ Սանեի մասին, որը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն։
«Նա (Սանեն), կարծես, հեռանում է։ Գործարքը կայացած չէ։ Կան դեռևս մի քանի փոքրիկ հարցեր, բայց ամեն ինչ գնում է նրան, որ նա, կարծես, գնում է Մյունխեն։
Մենք նրան ամենալավն ենք մաղթում։ Մեծ-մեծ շնորհակալություն նրան այս տարիների համար։ Մենք լավագույնն ենք նրան մաղթում ֆանտաստիկ ակումբում»,-Գվարդիոլայի խոսքն է մեջբերում «քաղաքայինների» Twitter-ի էջը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերը համաձայնության են հասել գերմանացի ֆուտբոլիստի՝ «Բավարիա» տեղափոխության հարցում։