«Վալենսիայի» արգենտինացի պաշտպան Էզեկիել Գարայը հրաժեշտ է տվել ակումբին, տեղեկացնում է Sport.es-ը:
Ֆուտբոլիստը լքել է ակումբի մարզաբազան ՝ հրաժեշտ տալով բոլոր աշխատակիցներին:
Իսպանական ակումբի հետ պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին և նա հրաժարվել է երկարաձգել այն:
Հիշեցնենք, որ իսպանական ակումբը ֆուտբոլիստին տարեկան 2,7 մլն աշխատավարձով պայմանագիր է առաջարկել։ Պայմանագրում նաև եղել է կետ, ըստ որի, եթե արգենտինացին մյուս մրցաշրջանում 20 խաղ անցկացնի, պայմանագիրն ավտոմատ կերկարաձգվի ևս մեկ տարով։ Գարայը մերժել է այս առաջարկն ու ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից։
Հիշեցնենք, որ Գարայը 2016-ին է տեղափոխվել «Վալենսիա»: