Մադրիդի «Աթլետիկոն» չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում 2-0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Լոկոմոտիվին»:
Այդ հաղթանակը Դիեգո Սիմեոնեի կարիերայում 35-րդն էր Չեմպիոնների լիգայում որպես «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ: Այս մասին փոխանցում է լրագրող Պեդրո Մարտինը՝ «Թվիթերի» իր էջում:
49-ամյա արգենտինացին իսպանական միևնույն թիմի ղեկին հաղթանակների քանակով բարձրացավ առաջին տեղ՝ շրջանցելով Վիսենտե Դել Բոսկեին, որը «Ռեալի» ղեկին 34 հաղթանակ էր տարել:
«Բարսելոնայի» նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «կապտանռնագույնների» հետ 30 հաղթանակ է տարել:
Միևնույն թիմի ղեկին հաղթանակների քանակով ընդհանուր վաչկանիշում Սիմեոնեն 6-րդն է՝ զիջելով Օտմար Հիթցֆելդին («Բավարիա», 36), Մարչելո Լիպիին («Յուվենտուս», 38), Կառլո Անչելոտիին («Միլան», 39), Արսեն Վենգերին («Արսենալ», 82) և Ալեքս Ֆերգյուսոնին («Մանչեսթեր Յունայթեդ», 102):