Ֆորմուլա-1-ի սիրահարները անհամբերությամբ սպասում են հանգստյան օրերին։ Ավստրիայի Գրան-Պրիով կսկսվի 2020 թվականի մրցաշրջանը։
Կորոնավիրուսի համավարակի պատճառով մարտից բոլոր Գրան-Պրիները չեղարկվել էին։ Առհասարակ վերջին տարիներին Ֆ1-ը սկսվում է Ավտրալիայի Մելբուրն քաղաքի Գրան-Պրիով, սակայն Covid-19-ը փոխեց բոլոր պլանները։
Այսպիսով, Sky Sports F1-ը փոխանցմամբ՝ սա առաջին դեպքն է 1966 թվականից հետո, երբ Ֆորմուլա-1-ի մրցաշրջանը սկսվում է Եվրոպայում։ 1966-ին մրցաշրջանը սկսվել էր Մոնտե Կառլոյի Գրան-պրիով։