Sky Sport Italia-ն և Radio Marte-ն հայտնում են, որ մոտ ապագայում «Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմենը կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն:
Հիշեցնենք, որ «Նապոլին» ակտիվ հետաքրքրություն էր ցուցաբերում խաղացողի նկատմամբ: Հաղորդվում է, որ ֆրանսիական ակումբը նիգերիացու տրանսֆերից ցանկանում է ստանալ առնվազն 80 միլիոն եվրո:
Հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստն արդեն համաձայնվել է տեղափոխվել նեապոլիտանական ակումբ: Այսօր խաղացողը իր գործակալի հետ մեկնելու է Նեապոլ`բանակցելու իտալական ակումբի ղեկավարության հետ: