«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի պաշտպան Հարի Մագուայերի մասին։
«Մագուայերի ելույթները դաշտում ինքնին խոսուն են։ Նա թիմի ավագն է դարձել։ Հարին լիդեր է, նա իր ներդրումն է ունենում նպատակներին հասնելու գործում, դրա համար էլ շատ գոհ եմ նրանից։ Նա մեծ տղա է ու խաղից խաղ ավելի ու ավելի լավն է դառնում։
Կարծում եմ՝ Մագուայերը կարող է ավելի հաճախ գլխով գոլ խփել։ Նախորդ մրցաշրջանում արդեն ասել եմ, որ նրա գլխին մագնիս է լինելու։ Բրունու Ֆերնանդեշի փոխանցումների շնորհիվ Հարիից ավելի շատ բան կարող ենք ստանալ»,-Սուլշերի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
Մագուայերը ՄՅՈՒ է տեղափոխվել «Լեսթերից» 2019-ի ամռանը 87 մլն եվրոյով։ Ընթացիկ մրցաշրջանի ակումբային բոլոր մրցաշարերի 44 խաղում խփել է 3 գոլ ու դարձել 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։