WBC վարկածով միջին քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը բացատրել է, թե ինչու մարտեր չի անցկացնում և հիշեցրել է Գենադի Գոլովկինի հետ մենամարտի հանգամանքները:
«Ես վնասվածք չունեմ: Շատ վատ պայմանագիր էի կնքել Դոն Քինգի հետ: Հետևաբար, ես մարտեր չեմ անցկացնում:
Ես պատրաստ չէի Գոլովկինի հետ մենամարտին: Պատրաստվելու շատ քիչ ժամանակ ունեի: Ես համաձայնվեցի մենամարտել միայն փողի համար: Դա հսկայական գումար էր: Ես այսպես կպատասխանեմ ձեզ. ինձ ավելի շատ վարձատրեցին Էրիսլանդի Լարայի հետ մենամարտի, քան Գոլովկինի հետ մենամարտի համար: Նրանք ինձ հետ անարդարացիորեն վերաբերվեցին և չվճարեցին խոստացված գումարը:
Եթե ինձ առաջարկեն կրկին հանդիպել Գոլովկինի հետ, հաճույքով կհամաձայնվեմ: Այնուամենայնիվ, ինձ ավելի շատ ժամանակ կպահանջվի պատրաստվելու համար, քան ստացել էի վերջին անգամ: Ես կցանկանայի ժամանակ ունենալ մենամարտին պատրաստվելու նույնքան, որքան Գոլովկինը, երբ նա պատրաստվում էր Կանելոյի հետ մենամարտին», — Մարտիրոսյանի խոսքերն է մեջբերում Sports.kz-ը:
34-ամյա բռնցքամարտիկն իր ակտիվում ունի 36 հաղթանակ, 4 պարտություն և 1 ոչ-ոքի: 2018 թվականի մայիսին Մարտիրոսյանը նոկաուտով պարտվել էր Գոլովկինին՝ WBA Super և WBC տիտղոսների համար պայքարում: