Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրություն է ցուցաբերում «Վալենսիայի» իսպանացի կիսապաշտպան Ֆեռան Տոռեսի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է ESPN-ի լրագրող Ֆերնանդո Պալոմոն թվիթերյան իր էջում։
Նրա տեղեկացմամբ՝ «Յուվենտուսը» ներկայումս բանակցություններ է վարում Ֆեռանի ու նրա շրջապատի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա խաղացողը, որը հանդես է գալիս եզրային կիսապաշտպանի դիրքում, «Վալենսիայի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 40 խաղի՝ աչքի ընկնելով 6 գոլով ու 7 արդյունավետ փոխանցմամբ։ Համաձայն Transfermarkt.de պորտալի՝ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 մլն եվրո։ Ֆեռան Տոռեսի պայմանագիրը «Վալենսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2021-ի ամառ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլն» ու ՄՅՈՒ-ն։