Հունիսի 29-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադահլիճում, կայացավ Հայաստանի ֆուտզալի սուպերլիգայի չեմպիոնական հանդիպումը «Արարատ-Արմենիայի» և «Լեոյի» միջև: Այդ մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Առաջին խաղակեսից հետո «Արարատ-Արմենիան» հաղթում էր 3:2 հաշվով: Երկրորդ խաղակեսում «Լեոն» կարողացավ բեկել հանդիպման ընթացքը և հաղթեց 6:5 հաշվով:
«Լեոն» իր պատմության մեջ 4-րդ անգամ հռչակվեց Հայաստանի չեմպիոն: