Դորտմունդի «Բորուսիայի» ու Եգիպտոսի հավաքականի նախկին հարձակվող Մոհամեդ Զիդանը իրեն համեմատել է «Լիվերպուլում» հանդես եկող իր հայրենակից Մոհամեդ Սալահի հետ։
«Չեմ ասել, թե Սալահից լավն եմ։ Պատմել եմ, որ Կլոպն ինձ ասել է, եթե ես էլ աշխատանքի հանդեպ այդպիսի վերաբերմունք ունենայի, ավելի լավը կլինեի, քան կամ։
Կկարողանայի շատ ավելիի հասնել։ Գուցե, ավելի շատ բանի, քան Սալահը, եթե նույն կերպ վերաբերվեի ու կենտրոնանայի դաշտում ու դրանից դուրս տրվող առաջադրանքների վրա։ Ես ծնկների ու մեջքի շատ վիրահատություններ եմ տարել, ու դրանք շատ են ազդել ինձ վրա»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Goal-ը։
Զիդանը «Բորուսիայում» հանդես է եկել 2008-2012 թվականներին։ Կարիերայի ընթացքում խաղացել է «Վերդերում», «Մայնցում», «Համբուրգում»։ Խաղացել է նաև Եգիպտոսում, Դանիայում։