«Բենևենտոն»՝ Ֆիլիպո Ինձագիի գլխավորությամբ, Բ Սերիայի առաջին թիմն, որը նվաճել է Ա Սերիայի ուղեգիր:
Բ Սերիայի 31-րդ տուրի խաղում «Բենևենտոն» տանը հաղթեց «Յուվե Ստաբիային» 1-0 հաշվով: Այսպիսով, մրցաշրջանի ավարտից յոթ տուր առաջ «վհուկները» 24 միավորով գերազանցում են երկրորդ և երրորդ տեղերի թիմերին, ինչը երաշխավորում է ակումբի մասնակցությունը Ա Սերիայի հաջորդ մրցաշրջանում:
«Բենևենտոն» իր պատմության մեջ երկրորդ անգամ կխաղա էլիտար դիվիզիոնում: Առաջին անգամ ակումբը Ա Սերիա էր դուրս եկել 2017/18 մրցաշրջանում: Միևնույն ժամանակ, թիմը Բ Սերիայում խաղացել է ընդամենը երեք մրցաշրջան․ ակումբը միշտ խաղացել էր ստորին դիվիզիոններում: