Գերմանական Mercedes ընկերությունը ներկայացրել է Formula 1-ի 2020 թվականի բոլիդի նոր գունավորումը: Լուիս Հեմիլթոնը և Վալտեր Բոտասը մրցումներին կմասնակցեն սև բոլիդներով:
«Ներկայացնում ենք մեր մեքենայի նոր գունավորումը: Մենք հարգում ենք բազմազանությունը. դա մեր թիմի գլխավոր գաղաբարներից մեկն է: Սա նշան է, որ ռասիզմը տեղ չունի մեր կյանքում»,- գրված է հայտարարության մեջ:
Introducing our new 2020 livery 🖤 A pledge to improve the diversity of our team and our sport, and a signal of the Team’s commitment to fighting racism and discrimination in all its forms. pic.twitter.com/ZYzCsFl6Mv
— Mercedes-AMG F1 (@MercedesAMGF1) June 29, 2020
Հիշեցնենք, որ Formula 1-ի մրցաշրջանը նախատեսվում է սկսել հուլիսի 5-ին ՝ Ավստրիայում: