Տոկիոյի բնակիչների կեսից ավելին դեմ է Ճապոնիայի մայրաքաղաքում ամառային Օլիմպիական խաղերի անցկացմանը, հաղորդում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով ճապոնական սոցիոլոգիական ընկերությունների հարցումների արդյունքներին։
Տոկիոյի Խաղերի կազմակերպիչները չեղարկել են Խաղերի մեկնարկի մեկ տարվա հետհաշվարկը, որը նախատեսված էր հուլիսի 23-ին։ Պատճառը կորոնավիրուսի տարածման վտանգն է։ Տոկիոյի նահանգապետի թեկնածուներից Տարո Յամամոտոն հայտարարել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում կչեղարկի Խաղերը։
Տոկիոյի նահանգապետի ընտրությունը նշանակված է հուլիսի 5-ին: