«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը խոսել է թիմի ֆուտբոլիստների հետ ունեցած տարաձայնությունների մասին:
«Ճիշտ է, տարաձայնություններ միշտ էլ կան, ինչպես և կյանքում, տարբերվող մտածելակերպ և տարբեր կարծիքներ, սա սովորական բան է: Ես ինքս բարդ խաղացող եմ եղել:
Մենք լավ հարաբերություններ ունենք, կան հարցեր, որոնց մենք մեծ նշանակություն չենք տալիս: Կան որոշակի պահեր, բայց ես դրանք չեմ ընկալում որպես խնդիրներ»,- մեջբերում է Սետյենին CCMA-ն: