«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը։ Այս մասին այսօր ավելի վաղ հայտարարություն տարածեց «բիանկոներիների» Twitter-ի էջը։
Բուֆֆոնը մյուս մրցաշրջանի ավարտին արդեն 43 տարեկան է լինելու։ Սակայն նա կանգ չի առնում։ Իտալացի դարպասապահի հետ նոր պայմանագիր կնքելու առիթով «Յուվենթուսի» Instagram-յան էջը տեսանյութ է հրապարակել։
«Սուպերմենը շարունակում է թռչել «Յուվենթուսի» հետ»,-գրված է տեսանյութի նկարագրության մեջ։