Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է իր տպավորություններով Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ խաղում «Նյուքասլին» հաղթելուց հետո:
«Մրցակիցը փորձեց խորը պաշտպանվել, մեզ համար դժվար էր, բայց թիմը լավ հանդիպում անցկացրեց: Ուրախ եմ, որ կրկին կխաղանք Ուեմբլիում:
Իհարկե, այժմ մեզ համար դժվար է մտածել Պրեմիեր լիգայի մասին, քանի որ «Լիվերպուլը» ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնի տիտղոսը, բայց մենք պատրաստվելու ենք Չեմպիոնների լիգայում կայանալիք «Ռեալի» դեմ խաղին»,- մեջբերում է Գվարդիոլային BBC-ին: