«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Իտալիայի առաջնության 28-րդ տուրի խաղում «Միլանից» կրած պարտությունը (2-0):
«Մենք առաջին խաղակեսում լավ խաղացինք, ցուցադրեցինք հավասարակշռված խաղ, մենք վերահսկեցինք խաղը: Ընդմիջումից մոտ 10 րոպե անց «Միլանը» սկսեց ավելի բարձր ճնշում գործադրել, բայց առանց իրական հնարավորությունների: «Միլանը» գրեթե ոչ մի պահ չստեղծեց, մենք նրանց նվիրեցինք այս հաղթանակը, որևէ արդարացում չունենք », — մեջբերում է Ֆոնսեկային DAZN-ը:
«Միլանը» հաղթանակի շնորհիվ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում բարձրացավ 7-րդ տեղը (42 միավոր), «Ռոման» շարունակում է մնալ 5-րդ տեղում (48):