Հայաստանի Առաջին խմբի առաջնության 29-րդ տուրի շրջանակում երեկ՝ հունիսի 28-ին, «Արագածը» սեփական հարկի տակ ընդունել էր «Սևանին» ու գոլառատ խաղում առավելության հասել 4-3 հաշվով: «Արագածի» կազմում գոլեր են հեղինակել Կիրիլ Կոչնևը, Իկեչուկու Մարկին, Վլադիսլավ Պավլենկոն և գրանցվել է մեկ ինքնագոլ:
Հատկապես բավականին տպավորիչ է ստացվել Վլադիսլավ Պավլենկոյի խփած գոլը։