Ֆրանսիական ՊՍԺ-ն հայտարարել է թիմի պաշտպան Լևեն Կուրզավայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: Ֆրանսիացու հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվական:
Ֆրանսիայի վաղաժամ ավարտված առաջնությունում Կուրզավան մասնակցած 14 խաղում դարձել է 1-ական գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ: Կուրզավան Փարիզում է 2015 թ-ից: Մինչ այդ պաշտպանել է «Մոնակոյի» գույները:
Նախկինում կար տեղեկություն, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Յուվենտուսը», «Լիվերպուլն» ու այլ ակումբներ: