«Լիվերպուլը» հետաքրքրված չէ «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին գնելով, հաղորդում է Sky Sports-ը։
«Կարմիրները» ամեն դեպքում պատրաստ են առաջարկներ լսել թիմի խորվաթ պաշտպան Դեյան Լովրենի համար։ «Լիվերպուլում» կարծում են, որ «Նապոլիի» նշած 100 միլիոն եվրոն Կուլիբալիի համար ահռելի մեծ գումար է։
«Լիվերպուլը» մտադիր չէ 60 միլիոն ֆունտից ավել գումար վճարել սենեգալցու համար, ով 29 տարեկան է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» առաջատար է Կուլիբալիի համար պայքարում։