«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը հուլիսի 1-ին կարող է վերադառնալ Մանչեսթեր: Հիշեցնենք, որ այս պահին չիլիացին վարձավճարով հանդես է գալիս «Ինտերի» կազմում:
Վարձակալության ժամկետը նախատեսված է մինչև հունիսի 30-ը, սակայն թիմերը դեռ չեն պայմանավորվել վարձակալության երկարաձգման շուրջ, քանի որ պանդեմիայով պայմանավորված առաջնությունները դեռ շարունակվում են: Սակայն, հաղորդվում է, որ 2 կողմն էլ հակված է նրան, որ Սանչեսը մյուս մրցաշրջանը ևս անցկացնի Իտալիայում:
«Ինտերի» կազմում անցկացրած 12 խաղում Ալեքսիսը դարձել է 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: