Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում մի քանի անչափ գեղեցիկ գոլ գրանցվեց. ArmSport-ն իր հերթական հարցմամբ առաջարկում է ընտրել տուրի լավագույն գոլի հեղինակին:
Հիշեցնենք՝ այս տուրում «Նոայի» ֆուտբոլիստ Կիրիլ Բոռը տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով գրավել է «Ալաշկերտի» դարպասն ու հաղթանակ պարգևել իր թիմին, «Լոռիի» հարձակվող Միհրան Մանասյանն 90+5-րդ րոպեին շրջադարձ փայլուն հարվածով գրավել է «Արարատ-Արմենիայի» դարպասն ու վերջին վայրկյաններին կորզել հաղթանակը … այս և մյուս գոլերն առաջարկում ենք դիտել մեր պատրաստած տեսանյութում.
Քվեարկություն.