«Վեսթ Արմենիայի» գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանն ընդունվել է Ռուսաստանում գործող Մարզիչների բարձրագույն դպրոց (ВШТ), որտեղ մասնակցելու է մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացներին: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Շահգելդյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է լինելու դասընթացների ընթացքում։
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության 27-րդ տուրի շրջանակում չեմպիոնության և Բարձրագույն խումբ դուրս գալու համար պայքարող «Վեսթ Արմենիան» 7 անպատասխան գնդակ ուղարկեց «Տորպեդոյի» դարպասը: