«Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմիի «Ինտեր» տեղափոխությունը չափազանց մոտ է։ Մարոկացի ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է միլանյան ակումբում։
Իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն տեղեկացնում է, որ Հակիմին երեքշաբթի բուժզննում է անցնելու «Ինտերում»։
Աշրաֆ Հակիմին նախորդ երկու մրցաշրջաններում վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Բորուսիա» Դորտմունդում։ Տպավորիչ մրցելույթներից հետո թվում էր, թե Հակիմին վերադառնալու է «Ռեալ», սակայն վերջին մի քանի օրերին իրավիճակը փոխվեց։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ինտերը» 40 միլիոն եվրո է վճարելու «արքայական» ակումբին Աշրաֆի տրանսֆերը գնելու համար։