Շաբաթվա մարզական և համաճարակային լրահոսը եթե խառնենք իրար, ապա անպայման ռադարները կուղղվեն Խորվաթիայի Զադար քաղաք։ Այնտեղ ընթանում էր թենիսի ցուցադրական Adria Tour մրցաշարը։
Անցած կիրակի հայտնի դարձավ, որ մրցաշարին մասնակցած թենիսիստներից մեկը՝ Գրիգոր Դիմիտրովը վարակվել է կորոնավիրուսով։ Մեկ օր անց Covid-19 հաստատվեց նաև Բորնա Չորիչի, Վիկտոր Տրոիցկիի մոտ։ Բոլորը վարակվել էին Գրիգորից։
Երեքշաբթի կորոնավիրուս հաստատվեց նաև աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի և նրա կնոջ մոտ։ Ի դեպ, հենց սերբ թենիսիստն էր կազմակերպել Զադարում և Բելգրադում կայացած մրցաշարերը։
Այս շաբաթ Armsport սկետչի թեման կորոնավիրուսային սկանդալն է Adria Tour-ից հետո։