Հունիսի 27-ին կայացան Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակիչ՝ 34-րդ տուրի հանդիպումները: Վերջին տուրում «Բավարիան» 0-4 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»:
Այս հաղթանակը «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին թույլ տվեց ռեկորդ սահմանել: Նա դարձավ ակումբի պատմության մեջ առաջին մարզիչը, ով 25 անընդմեջ պարտություն չի կրել բոլոր մրցաշարերում:
Վերջին անգամ «Բավարիան» պարտվել էր 2019 թվականի դեկտեմբերի 7-ին՝ «Մյունխենգլադբախ» «Բորուսիայի» հետ խաղում (1-2):
Հատկանշական է, որ Ֆլիկը գերազանցել է Խոսեպ Գվարդիոլայի նվաճումը, որի անպարտելիության շարքը «Բավարիայում» կազմում էր 24 խաղ: